ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 
  • Մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգևոր և ազգային արժեքներին

    Մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգևոր և ազգային արժեքներին

    11.01.2017| 17:45
    ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:
  • «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»

    «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»

    10.01.2017| 09:11
    Աստվածածինը մեր հոգևոր շտապօգնությունն է, մեր աղոթքների առաջին հեռախոսազանգն ընդունողը: Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան Աթո՛ռ փրկության, Աղբյո՛ւր անսպառ լույսի, Անապական կույս և Անապական տաճար, Առաքելություն կատարյալ, և հարյուրավոր են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    10.01.2017| 00:02
    Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը. ՈՒնայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.01.2017| 00:01
    Վա՜յ ինձ, Տե՛ր, քանզի տարակուսանքի ծփանքն է ինձ պատում և ալեկոծում սիրտս. չգիտեմ, թե ինչ աղոթեմ:
  • Ի՞նչ փուլում է Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վերականգնումը

    Ի՞նչ փուլում է Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վերականգնումը

    06.01.2017| 22:20
    Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում շարունակվում են վերականգնման աշխատանքները: Ըստ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և հայ ճարտարապետ Իրինա Բադալյանի վերջին զեկուցագրի` այժմ կառույցի կմախքն է ամրացվում տիտանե խարիսխներով, իսկ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն գարնան վերջին:
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբծննդյան ուղերձը

    Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբծննդյան ուղերձը

    06.01.2017| 22:18
    «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ով աշխարհ եկավ փրկելու կորստյան մատնված մարդկությանը:
  • Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

    Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

    06.01.2017| 16:43
    Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ ծնունդը` Աստվածհայտնության տոնը, քրիստոնեական մեծագույն տոնը: Սրան նախորդում է պահքը, որից հավատացյալ ժողովուրդը դուրս է գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ:
  • Տարոն Մարգարյանը Սբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին

    Տարոն Մարգարյանը Սբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին

    06.01.2017| 12:20
    Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է տնօրհնեքի կարգ:
  • «Սուրբ ծնունդ» ավանդական տոնակատարություն՝ ֆիլհարմոնիայի հետ

    «Սուրբ ծնունդ» ավանդական տոնակատարություն՝ ֆիլհարմոնիայի հետ

    05.01.2017| 23:15
    Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, «Մասունք» ազգագրական երգի-պարի խումբը, որոնք լավագույնս են տիրապետում ավանդական ծիսակարգին. նրանք գրագետ մատուցմամբ ներկաներին կպատմեն, կցուցադրեն, մասնակից կդարձնեն մեր նախնիների ավանդույթներին:
  • Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը

    Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին տոնում է Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը

    05.01.2017| 17:24
    Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը և Քրիստոսի մկրտությունը նշում է մեկ օրում՝ հունվարի 6-ին, որը նաև անվանվում է Աստվածահայտնության տոն, մինչդեռ այլ եկեղեցիներ նշում են առանձին՝ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 7-ին, իսկ մկրտությունը՝ հունվարի 6-ին կամ հունվարի 19-ին: